Երկիր մոլորակի ոչնչացման 10 ամենաարդյունավետ եղանակները


17:00 , 3 սեպտեմբեր, 2013

Վերջին շրջանում պարբերաբար ականատես ենք լինում տարատեսակ նորությունների, որոնք մոտալուտ ապագայում աշխարհի կործանումն են գուժում: Միջուկային պատերազմ, արևադարձային անտառների մակերեսի կտրուկ կրճատում, մթնոլորտի աղտոտում... և վերջ, մոլորակը կործանված է: Ուզում եմ ձեզ հանգստացնել, որովհետև հուսալքվելու համար դեռ վաղ է, քանզի Երկիր մոլորակը ոչնչացնելն այդքան էլ հեշտ բան չէ:

Մեր մոլոակը կշռում է 5,9736·1024 կգ և այն արդեն 4,5 միլիարդ տարեկան է: Այդ տարիների ընթացքում Երկրին ավելի շատ երկնաքարեր են խփել, քան միջին մարդը ընթրում է իր կյանքի ընթացքում: Ինչպես տեսնում եք, մեր մոլորակը շարունակում է պտտվել, և այն բնակեցնող կյանքի շատ տեսակներ շարունակում են ապրել ու բարգավաճել (ինչպես օրինակ մենք): Եվ այսպես, ի՞նչ պետք է պատահի, որպեսզի Երկիր մոլորակը ոչնչանա: Բերեմ 10 հավանական տարբերակ.

1. Երկիրը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալ

10 наиболее эффективных способов навсегда уничтожить Землю

Ոչինչ էլ անել պետք չէ: Որոշ գիտնականներ առաջ են քաշում մի հիպոթեզ, որ օրերից մի օր բոլոր այն անտթիվ-անհամար ատոմները, որոնցից բաղկացած է մեր մոլորակը, հանկարծակի ու սպոնտան կերպով և որ ամենակարևորն է՝ միաժամանակ, կդադարեն գոյություն ունենալ: Իրականում դեպքերի նման զարգացման հավանականությունը անսահմանորեն փոքր է, իսկ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք միանգամից կկարողանան անէացնել այդքան մատերիա, գոյություն չունեն ու ըստ երևույթին չեն էլ ունենա:

2. Կկլանվի ստրանգլետների կողմից

10 наиболее эффективных способов навсегда уничтожить Землю

Այս սցենարի համար պահանջվում է կայուն ստրանգլետ: Եթե ինչ-որ չարագործների հաջողվի գրավել ծանր իրոնների հարաբերականության կոլայդերը, որը գտնվում է Բրուքհեյվենյան ազգային լաբորոտորիայում (Նյու Յորք) և կիրառել այն կայուն ստրանգլետներ ստանալու համար, ապա կարելի է համարել, որ գործն արված է: Պարզապես հարկավոր է պահպանել դրանց կայունությունն այնքան ժամանակ, մինչև դրանք դուրս չգան վերահսկողության տակից և չվերածեն ողջ մոլորակը տարօրինակ կվարկերից բաղկացած զանգվածի:

Բարեբախտաբար, ահավոր բարդ խնդիր է ստրանգլետները կայուն պահելը: Որոշ ԶԼՄ-ներ տարիներ առաջ խոսում էին այս վտանգի հավանականության մասին, բայց փորձը ցույց է տվել, որ կայուն ստրանգլետ ստանալու հավանականությունը ձգտում է զրոյի, բայց պետք չէ մոռանալ, որ եթե օրերից մի օր դա հաջողվի, ապա Երկիր մոլորակի փոխարեն կունենանք «տարօրինակ» մատերիայի հսկայական կույտ:

3. Կկլանվի միկրոսկոպիկ սև անցքի կողմից

10 наиболее эффективных способов навсегда уничтожить Землю

Այս սցենարի համար հարկավոր է ունենալ նախ միկրոսկոպիկ սև անցք: Տեղեկացնեմ, որ սև անցքերը հավերժ չեն, և դրանք ժամանակի ընթացքում անէանում են Հոուքինջի ճառագայթման ազդեցության ներքո: Միջին սև անցքերից պահանջվում է մարդկային չափանիշներով աներևակայելի երկար ժամանակ, բայց եթե սև անցքը լինի միկրոսկոպիկ, ապա սև անցքը կարող է անէանալ գրեթե մեկ ակնթարթում: Դրա անհետացման արագությունը կախված է սև անցքի ծավալից: 

Մեր մոլորակի դեպքում նման միկրոսկոպիկ անցքը պետք է կշռի մոտավորապես այնքան, որքան Էվերեստ սարը: Երբ սև անցքը պատրաստ լինի, այն պետք է տեղադրել Երկրի մակերևույթի վրա և սպասել: Սև անցքերի խտությունն այնքան մեծ է, որ դրանք անցնում են սովորական մատերիայի միջով ինչպես քարը՝ օդի միջով, այնպես որ, մեր հիպոթետիկ սև անցքը կանցնի Երկիր մոլորակի միջով և դուրս կգա մյուս կողմից և այսպես շարունակ, ասես ճոճանակ: Ի վերջով, կլանելով բավարար քանակությամբ մատերիա, այն կկանգնի մոլորակի կենտրոնում ու կկլանի մնացած մատերիան:

Նման սցենարի հավանականությունը ևս փոքր է, բայց այլևս անհավանական չէ, ուստի դրա ի կատար ածման դեպքում Երկրից կմնա փոքրիկ մի գունդ, որը կշարունակի պտտվել արևի շուրջ, ասես ոչինչ չի էլ եղել:

4. Երկիրը կպայթի մատերիայի ու հակամատերիայի փոխազդեցությունից

10 наиболее эффективных способов навсегда уничтожить Землю

Այս սցենարի համար անհրաժեշտ է 2 500 000 000 000 տոննա հակամատերիա՝ տիեզերքի ամենապայթյունային սուբստանցիայից: Դրանից քիչ քանակություններով կարելի է ստանալ թերևս ցանկացած մասնիկների արագացուցչից, բայց անհրաժեշտ քանակությամբ հակամատերիա հավաքելու համար անհրաժեշտ է շատ-շատ երկար ժամանակ: Իհարկե, տեսականորեն հնարավոր է ստեղծել ինչ-որ մեխանիզմ, որն աստիճանաբար կկուտակի անհրաժեշտ քանակությունը, սակայն կարելի է պարզապես վերցնել 2,5 տրիլլիոն տոննա մատերիա, անցկացնել այն 4-րդ չափով և դարձնել այն հակամատերիա: Արդյունքում կստացվի հսկայական ռումբ, որը ակնթարթորեն կպայթեցնի մոլորակը:

Բարեբախտաբար, այս սցենարը ևս անհավանական է, որովհետև նման գործողության համար կպահանջվի այնքան էներգիա, որքան Արևը մեկ շաբաթում է արտադրում: Սակայն եթե գոնե տեսականորեն ընդունենք նման սցենարի հավանականությունը, ապա նման պայթյունի արդյունքում մեր մոլորակի տեղը կմնա միայն մանր երկնաքարարերից բաղկացած գոտի: Ի դեպ, եթե այսօր առկա բոլոր միջոցներով սկսենք կուտակել հակամատերիան, ապա 2500 թվականին բավարար քանակությունը կկուտակվի:

 

5. Երկիրը կոչնչանա վակուումային էներգիայի դետոնացիայի արդյունքում

Մի զարմացեք, բայց այս սցենարի համար պետք կգան էլեկտրական լամպեր: Ժամանակակից գիտական վարկածները ենթադրում են, որ այն, ինչ մենք վակուում ենք կոչում, իրականում չի կարելի այդպիսին համարել, որովհետև վակուումում ամեն վայրկյան հայտնվում ու ոչնչանում են հսկայական քանակությամբ մասնիկներ և հակամասնիկներ: Այս մոտեցումը նաև ենթադրում է, որ լամպի միջի տարածությունը ունի բավարար վակուումային էներգիա, որպեսզի եռման աստիճանի հասցնի ցանկացած օվկիանոս: Հետևաբար, վակուումային էներգիան հեռանկարում կարող է դառնալ ամենամատչելի էներգիայի տեսակը: Միակ բանը, որ պետք է՝ հասկանալ, թե ինչպես այդ էներգիան ստանալ լամպի միջից և կիրառել ասենք էլեկտրակայանում, իսկ եթե ուզում ենք ոչնչացնել մոլորակը, ապա հետևել, որ այդ ռեակցիան սկսվի ու դուրս գա տիրապետության տակից: Ձերբազատված էներգիան բավարար կլինի, որպեսզի ոչնչացնել ոչ միայն մոլորակը, այլև ողջ Արեգակնային համակարգը: Այլ տարբերակների նման այս տարբերակը ևս քիչ հավանական է, բայց անհնար չէ:

Շարունակելի...