«Մոսկվան չի կատարել իր պարտականությունը». Էրդողան


19:41 , 21 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցամաքային և օդային գործողություն է սկսել Իրաքի և Սիրիայի հյուսիսը ահաբեկիչներից մաքրելու համար, քանի որ Ռուսաստանը դա չի արել։ Նրա խոսքով, Մոսկվան դեռ 2019 թվականին պարտավորվել էր վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, սակայն «չի կատարել և հրաժարվում է կատարել իր պարտականությունը»։

«Ինչպես ավելի վաղ ասել ենք, եթե ինչ-որ մեկը անհանգստացնի մեր երկրին ու հողին, մենք կստիպենք վճարել դրա համար։ Այսպիսով, մեր հարավում կան ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ծրագրում են բազմաթիվ հարձակումներ կամ նման հարձակումներ են իրականացնում և վտանգ են ներկայացնում (Թուրքիայի համար - խմբ.)»,- ասել է Էրդողանը։