Սիրո հավերժ երգիչը հերթական անգամ միավորեց իր ընկերներին (Photo)


19:17 , 21 նոյեմբեր, 2022

Tert.am Life-ը գրում է.

Նոյեմբերի 16-ին և 17-ին Գլենդելում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին նվիրված համերգները, իսկ սիրո հավերժ երգիչը հերթական անգամ միավորեց իր ընկերներին, այս անգամ Գլենդելի Ալեքս թատրոնում:

Հուզված արտիստներ ու երկրպագուներ, որոնք վստահ են՝ նա նայում է վերևից և զգում ողջ սերն ու գնահատանքը:

Համերգին ներկա է եղել Արմենչիկը, Անի Քրիստին, Արմինկան, Արտավազդ Ամիրյանը, Մենչը, Քրիստինե Պեպելյանը, Ռազմիկ Ամյանը, Ինգա Արշակյանը և այլք: