Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 30 խոստացված Gepard ինքնագնաց զենիթային համալիրները


20:58 , 19 նոյեմբեր, 2022

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 30 խոստացված Gepard ինքնագնաց զենիթային համալիրները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպանատունը։

«Պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 30 խոստացված Gepard ինքնագնաց զենիթային համալիրները, որոնք օգտագործվում են ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության համար»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Gepard-ի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա օգոստոսի սկզբին։