Սախալինում գազի պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում կան երեխաներ (Photo,Video)


17:42 , 19 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է․

Սախալինում հզոր պայթյուն է որոտացել բնակելի շենքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Պայթյունի հետևանքով՝ փլուզվել է հինգ հարկանի շենքի մի մասը, իսկ բնակիչները դեռ փլատակների տակ են։

Ըստ մարզպետի՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի արտահոսքի պատճառով, սակայն, ինչպես հետագայում պարզվել է, շենքը գազաֆիկացված չի եղել։