ԱՄՆ-ում չեն բացառում, որ ձմռանը Ուկրաինայում հակամարտությունը լուծելու «պատուհան» կստեղծվի


00:38 , 17 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայում մարտերը կարող են դանդաղել ձմռան սկսվելուն պես, ինչը «պատուհան» կստեղծի այս հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։

«Ձմռանը շատ բան կարող է տեղի ունենալ, սակայն, որպես կանոն, եղանակային պայմանների պատճառով տակտիկական գործողությունները դանդաղում են: Իմ կարծիքով, նախագահ Բայդենը և Վլադիմիր Զելենսկին ասել են, որ այս ճգնաժամն ի վերջո պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:

Այսպիսով, եթե մարտավարական գործողությունները դանդաղում են, եթե դա տեղի ունենա, ապա կարող է պատուհան լինել քաղաքական կարգավորման կամ առնվազն բանակցությունների մեկնարկի համար»,- ասել է Միլլին Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։