Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից


17:53 , 16 նոյեմբեր, 2022

Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից և գնդակը թողեց ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների դինամիկայի դաշտում։
Կամ սա՝ Փարիզ-Մոսկվա հարաբերությունների առաջխաղացման արտաուկրաինական հնարավորության դուռ է, կամ հերթական նավթագազային առևտրի հնարավորությունը բաքվի հետ։
Նկատենք՝
1- Սենատի որոշումները պետական քաղաքականության, հատկապես՝ դիվանագիտական առումով համապարտադիր նշանակություն չունեն,
2- Նախագահ Մակարոնը դժվար վավերացնի այն ու մոտեցումը դնի արտաքին քաղաքականության կոնցեպտուալ հիմքում,
3- Բարոյական առումով սա առավելություն է Հայաստանի ու Արցախի համար, սակայն ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ նահանջ, քանի որ բաքուն, այսուհետև, նմանատիպ բարոյական ու իրական իրավունք կունենա ձերբազատվելու Ֆրանսիայի միջնորդական դերից ու ջանքերից, ինչի համար պայքարում է ավելի քան 20 տարի,
4- Հայկական դիվանագիտությունը (եթե այդպիսին կա) պիտի աշխատեր Արցախի հարցում չեզոքացնել թուրքիայի՛ միջնորդական ջանքերը, ոչ թե անուղղակիորեն նպաստեր Ֆրանսիայի նման բարեկամ երկրի դիրքերի թուլացմանը։