Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը


00:39 , 16 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց նրբանցք խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ղազարյանն ու Էդգար Սաֆարյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։