Ռուսական հրթիռակոծությունից հետո իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու խորհրդական


20:52 , 15 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսական զինված ուժերը հերթական պլանավորված հարվածն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։  Իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Կիրիլ Տիմոշենկոն։

«Ամենաշատ հարվածներն արձանագրվել են երկրի կենտրոնում եւ հյուսիսում։ Մայրաքաղաքում իրավիճակը շատ ծանր է, ներդրվում են վթարային անջատումների հատուկ գրաֆիկներ։ «Ուկրէներգոն» ստիպված է սկսել վթարային անջատումներ»,-նշել է նա։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին Կիեւի, Լվովի, Խարկովի, Պոլտավշչինայի, Վիննիցկայի, Նիկոլաեւի, Սումիի, Խմելնիցկու, Չերկասի եւ Ժիտոմիրի ուղղությամբ հարվածների մասին։