Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի էր


19:46 , 15 նոյեմբեր, 2022

News.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։

Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։

Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: