Ստամբուլում ձերբակալվել է 6 մարդու կյանք խլած ահաբեկչության կասկածյալը


09:22 , 14 նոյեմբեր, 2022

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են մի մարդու, որը ենթադրաբար թողել է ռումբը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել՝ ավելի քան 80-ը։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին կասկածելի կնոջ մասին, որը շուրջ 45 րոպե նստած է եղել նստարանին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Երբ կինը կանգնել է, որոտացել է պայթյունը։