Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա․ Նիկոլ Փաշինյան


10:49 , 14 նոյեմբեր, 2022

Ադրբեջանը Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, սակայն միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա մինչ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրանցվել է սպանության փորձի 54 դեպք, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» նարատիվի կյանքի կոչումը», - գրել է Փաշինյանը։