Արարատի մարզի 63-ամյա բնակչուհին ընկել է ջրաչափի համար նախատեսված հորը և մահացել


22:12 , 12 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության տեղադրած ջրաչափի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։