Ի՞նչ կանի Հ1-ը տվյալների արտահոսքից հետո. կշարունակի ձևացնել,թե ամեն ինչ կարգին է, թե կփոխի մասնակիցներին


15:38 , 11 նոյեմբեր, 2022

Ի՞նչ կանի Հ1-ը տվյալների արտահոսքից հետո. կշարունակի ձևացնել,թե ամեն ինչ կարգին է, թե կփոխի մասնակիցներին

Երեկ արտահոսք տեղի ունեցավ Հ1-ով հեռարձակվող «Դիմակահանդես» շոուի վերաբերյալ, որում բացահայտվում էին շոուի հերոսների դիմակի տակ որ հայտնիներն են թաքնված։

Ըստ մեր ունեցած տեղեկության հեռուստաալիքի ղեկավարությունը խառնվել է իրար ու փնտրում է, թե ով է արտահոսքի հեղինակը։
Դիտելով հասարակության արձագանքը արտահոսքին, մեծամասնությունը հակված է, թե դա PR քայլ էր հենց Հ1-ի կողմից կազմակերպված։

Ինչևէ, սպասենք զարգացումներին՝ տեսնենք՝ կփոխի Հ1-ը մասնակիցներին, թե կձևացնի ամեն ինչ կարգին է։