Արագածոտնում Ford Transit-ը մխրճվել է կայանված KamAZ-ի մեջ, որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamsyan.com


23:57 , 9 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։ 

1 հոգի տեղում մահացել է: Մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են, Վանաձորի բնակիչներ։ Տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ տեղեկություններ են ստացել, որ KamAZ-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Ford Transit-ը դեպի Վանաձոր ընթանալիս, մխրճվել է KamAZ-ի մեջ։ Արդյոք KamAZ-ի անվտանգության լուսային ազդանշանները միացված են եղել, թե ոչ՝ պարզվում է։