Պիկեն Բարսելոնայի պատմության ամենաշատ կարմիր քարտ ստացած 2-րդ ֆուտբոլիստն է


21:18 , 9 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարիերայի վերջին խաղում կրկնել է կատալոնական ակումբի կարմիր քարտերի հակառեկորդը։

35-ամյա իսպանացին հեռացվել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (2:1): Ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից և ընդմիջմանը վիճել մրցավար Ժեզուս Գիլ Մանզանոյի հետ՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռացման պատճառով։ Ավելի ուշ մրցավարը վիրավորանքների համար խաղադաշտից հեռացրեց Պիկեին:

Այս կարմիր քարտը 11-րդն էր 35-ամյա խաղացողի կարիերայում։ Նույնքան կարմիր է ստացել լեգենդար   Ստոիչկովը։