Քաղաքապետարանի մոտ ցանկություն է առաջացել բնակչությանն իրազեկել պատսպարման վայրերի գտնվելու մասին


11:24 , 9 նոյեմբեր, 2022

Երևանը կռմբակոծվի՞

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ. քաղաքապետարանի մոտ ցանկություն է առաջացել բնակչությանն իրազեկել պատսպարման վայրերի գտնվելու մասին:

Գլխավոր հարցը, որ առաջանում է՝ քաղաքապետարանի այսօրինակ նախաձեռնության հետ կապված, հետևյալն է՝ գործ ունենք նախապատերազմական նախապատրաստության հե՞տ, թե՞ ինչ-որ PR ակցիայի, որի գաղափարական հայրը կարող է ասենք Ավինյան Տիգրանը լինել:

Խնդիրն այն է, որ այս հարցին ճշմարիտ պատասպան գտնելը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով մի կողմից՝ տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ չնայած խաղաղության մասին անընդհատ կրկնվող հայտարարություններին, մյուս կողմից՝ նույն Ավինյան Տիկոյի փիառվելու անհագ ցանկությունը՝ կապված քաղաքապետ ընտվելու վերաբերյալ նրա ունեցած ծրագրերի հետ:

Այս իմաստով վերոհիշյալ տարբերակների հավանականությունը պետք է 50/50 գնահատել թերևս ու գուցե նաև խորքային հետևություններ անել երկրին ու քաղաքին սպասվող ապագայի մասին. եթե պատերազմ է, ու սա իսկապես նախապատրաստություն է սպասվելիք առհավիրքին, ապա վա՜յ մեզ, իսկ եթե գործ ունենք Ավինյան Տիկոյի կապրիզների հետ, ապա կրկնակի վա՜յ: