Նյուքասլը Չելսիի հարձակվողին գնելու ևս մեկ փորձ կանի


12:59 , 5 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Նյուքասլը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել 24-ամյա ամերիկացուն։

«Նյուքասլը» փորձեց գնել ֆուտբոլիստին նախորդ ամառ, սակայն բանակցությունները խափանվեցին:

2022/23 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։