Սերժ Սարգսյանն Արցախում է


20:41 , 2 նոյեմբեր, 2022

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են լուրը։

Իսկ թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այցն Արցախի Հանրապետություն և որքան է երրորդ նախագահը մնալու այնտեղ, գրասենյակից չեն մանրամասնել՝ խոստանալով ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել ավելի ուշ։