Բավարիան որոշում է կայացրել Չուպո-Մոտինգի ապագայի վերաբերյալ


18:48 , 2 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բավարիան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգին:

Մյունխենցիները կցանկանային պահել ֆուտբոլիստին, քանի որ նրան համարում են բարձրակարգ հարձակվող։

Ըստ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 33-ամյա հարձակվողի հետ նոր պայմանագրի հարցը կքննարկվի առաջիկա ամիսներին։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Վերջին վեց հանդիպումներում կամերունցին դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։