Լուկակուն հնարավոր է կարողանա մասնակցել Կատար-2022-ին


22:40 , 31 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խաղադաշտ կվերադառնա մինչև տարեվերջ, հայտնում է SportItalia-ն։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, մեծ հավանականությամբ, կկարողանա օգնել Բելգիայի հավաքականին 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում։

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Սամպդորիայի» դեմ խաղում (3:0) ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի վնասվածք է ստացել:

29-ամյա բելգիացին վնասվածքի պատճառով բաց թողեց մոտ երկու ամիս այս մրցաշրջանում, նախորդ շաբաթ նա վերադարձավ ընդհանուր խումբ և հասցրեց երկու հանդիպում անցկացնել։

Բելգիան ԱԱ-2022-ի խմբային փուլում կմրցի Կանադայի, Խորվաթիայի և Մարոկկոյի հետ: