Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 2 Opel, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com


21:16 , 31 հոկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Դիլիջանի վարչական տարածքում, բախվել են Mercedes և 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։

1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ։