18:25 , 31 հոկտեմբեր, 2022
Մեկը չկա Նիկոլին ասի՝ իսկ ինչու՞ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն 2021-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնող դիրքեր, այլ ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին զբաղեցնող դիրքեր։
Սատանան հենց այդտեղ է թաղված։
2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021-ի մայիս ադրբեջանական զորքերը հենց Նիկոլի բանավոր պայմանավորվածությամբ ու հանցավոր անգործությամբ հասան Սյունիք, զբաղեցրին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու մի շարք հայաբնակ գյուղեր՝ այդ թվում Շուրնուխը, ինչպես նաեւ գրավեցին Սեւ լճի 30 տոկոսը։
Որովհետեւ դա պահանջել կնշանակի պահանջել սեփական հրաժարականն ու մեղադրյալի աթոռին տեղավորվելը։