Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի ԱՊԼ


19:56 , 31 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլ Յունայթեդում»: Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլը» պատրաստ է գերմանացի դարպասապահի համար վճարել 50 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ չէր բաց թողնել թիմի հիմնական դարպասապահին, սակայն կարող է համաձայնվել այս տրանսֆերին՝ ֆինանսական խնդիրները շտկելու համար։

Աղբյուրը նշում է նաև, որ անգլիական ակումբը Տեր Շտեգենին առաջարկել է, որ ֆուտբոլիստն ինքը նշի, թե որքան է ցանկանում ստանալ աշխատավարձ։

30-ամյա դարպասապահը «Բարսելոնային» է միացել 8 տարի առաջ և իսպանական ակումբի կազմում անցկացրել է 344 հանդիպում։