Չեմ կարողանում Դավոյիս մասին անցյալով խոսեմ. ժամը 8-ը որ գալիս ա, հեռախոսը վերցնում եմ, սպասում եմ զանգին. գիտեմ, թե դեռ գործի ա, կգա, կզանգի, կխոսենք


14:44 , 31 հոկտեմբեր, 2022
-Տիկին Լիդա, ինձ պատմում ես, բայց տարբեր հարթակներից որ խոսում ես, Դավիթի մասին գրեթե բան չես ասում։
-Չեմ կարողանում Դավոյիս մասին անցյալով խոսեմ։ Հենց խոսում եմ, հուզվում եմ։ Ժամը 8-ը որ գալիս ա, հեռախոսը վերցնում եմ, սպասում եմ զանգին։ Գիտեմ, թե դեռ գործի ա, կգա, կզանգի, կխոսենք...
Մայրամուտները Եռաբլուրում միշտ յուրօրինակ են, միշտ մի քիչ տարբեր, միշտ մի քիչ սիրուն։ Եռաբլուրում ամեն ինչն է ուրիշ, ճիշտ այնտեղ ննջող տղերքի պես։ Իրենք ուրիշ էին, իրենք ներկա են, իրենց մասին անցյալով խոսել չի լինում...