Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն


11:40 , 31 հոկտեմբեր, 2022
Երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ վարչության ցուցակը։
Սակայն թե 44-օրյա պատերազմի, թե սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ցանկը հրապարակված չէ։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն։
Ահա այս եւ այլ անարդարությունն են բոլոր սրտացավ հայերի կյանքը դարձնում պրկված նյարդների, ժայթքող հույզերի եւ թաց աչքերի կծիկ։
Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ։
Ռեքվիեմից դեպի Հերոսական սիմֆոնիա։
Եվ ահա այդ ժամանակ մեր զոհված տղաների հոգիները հանգստություն կստանան։