Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


09:13 , 31 հոկտեմբեր, 2022

Hraparak.am-ը գրում է․

Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Ադբոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյխուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։