Ինձ մի պատմեք «խաղաղ համակեցության» մասին. դա ամեն անգամ ավարտվում ա հայ կանանց խոշտանգված մարմիններով


22:44 , 29 հոկտեմբեր, 2022

Մենք ատել չգիտենք։ Վստահեցնում եմ ձեզ։ Ատել գիտեն ադրբեջանցիները։ Սրտանց, առանց քաշվելու, ողջ էությամբ ատել մեզ, մեր մշակույթը, մեր կրոնը, մեր կենցաղը, մեր պատմությունը, մեր գոյությունը։
Ես դա տեսնում եմ ամեն օր տարիներ շարունակ, ես դա ստիպված եմ ուսումնասիրել ու վերլուծել մասնագիտական սառնասրտությամբ։ Ամեն օր կարդալ, դիտել, լսել։ Դա էլ իմ անձնական Գողգոթայի ճանապարհն ա։
Ինձ մի պատմեք «խաղաղ համակեցության» մասին։ Դա ամեն անգամ ավարտվում ա հայ կանանց խոշտանգված մարմիններով։ 1905-ին, 1918-ին, 1920-ին, 1988-ին, 1990-ին, 2022-ին։ Ինձ պատմեք պաշտպանության մասին։