Մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զինամթերք․ ՊՆ մամուլի խոսնակ


17:18 , 28 հոկտեմբեր, 2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք: