Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին


18:15 , 27 հոկտեմբեր, 2022

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել սեպտեմբերի 13-14-ին զոհված ևս 10 զինծառայողների մարմիններ հայկական կողմին փոխանցելու մասին։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ Պն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշվում է, որ հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են Շուշիի մոտակայքում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։