Կարեն Նալբանդյանը՝ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ


16:51 , 27 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի Ռազգրադ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի C խմբի «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Բետիս» (Իսպանիա) հանդիպումը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: