Սա նրա կարծիքն է, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ․ Անչելոտի


16:29 , 26 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է դարպասապահ Տիբո Կուրտուայի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր Չեմպիոնների լիգայում «ՌԲ Լայպցիգից» պարտվելու իր պատճառները։

Բելգիացին կարծում է, որ երեկվա խաղում «արքայական ակումբին» չի բավականացրել արագությունը։

«Կուրտուան կարծում է, որ Մադրիդի «Ռեալին» արագությո՞ւնն էր պակասում: Սա նրա կարծիքն է, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «ՌԲ Լայպցիգից» կրած պարտությունն առաջինն էր «Ռեալի» համար այս մրցաշրջանում։ Մինչ այս «արքայական ակումբը» հաղթել է գրեթե բոլոր հանդիպումներում՝ միայն մեկ անգամ ոչ-ոքի խաղալով «Օսասունայի» հետ։