800 հեկտարի համար լաչառացողներ, բա ու՞ր եք,ձեր քաղաքական առաջնորդի օրոք Արցախի 75 տոկոսը զիջվել է, հիմա էլ՝ ՀՀ տարածքի 127քառ.կմ


19:48 , 24 հոկտեմբեր, 2022

ՔՊ-ն փաստեց՝ Նիկոլը խաբել է։
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Փաշինյանը հրապարակային նշեց, որ 2021-ի մայիսին օկուպացվել է ՀՀ տարածքի 41քառ.կմ, իսկ 2022-ի սեպտեմբերին՝ մոտ 10 քառ.կմ։
Այսինքն՝ 51քառ.կմ տարածք։
Բայց այսօր ՔՊ -ական պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ՀՀ տարածքի 127 քառ.կմ օկուպացված է։
Ուշադրություն.ոչ թե 51քառ.կմ,ինչպես ասում էր Նիկոլը, այլ՝127 քառ.կմ։
Նույնիսկ ՔՊ-ի պատգամավորներն են փաստում, որ Փաշինյանը բերանը ճիշտ խոսք չկա։
800 հեկտարի համար լաչառացողներ, բա ու՞ր եք,ձեր քաղաքական առաջնորդի օրոք Արցախի 75 տոկոսը զիջվել է, հիմա էլ՝ ՀՀ տարածքի 127քառ.կմ։