ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը այցելել է Սյունիքի մարզ


11:26 , 24 հոկտեմբեր, 2022

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: