Իմ դեմ կազմակերպված մահափորձը դեռևս մնում է չբացահայտված, հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել


10:22 , 22 հոկտեմբեր, 2022
Հիշենք, թե ողջ իրավապահ համակարգն ինչ ջանասիրություն, օպերատիվություն, գործողություններ և արհեստական հանրային հնչեղություն էին հաղորդել այն դեպքերին, երբ Դիմադրություն շարժման երթի մասնակիցներից մեկը մի դատարկ ջրի շիշ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակից հանդիսացող "Անթարես" հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ (առանց վերջինիս վնասվածք հասցնելու) և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ աջակցի` բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի հասցեին։
Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, իսկ հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված։
Возможно, это изображение текст
Возможно, это изображение 1 человек и текст