Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում, 33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Shamshyan.com


23:43 , 20 հոկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և տեղում մահացել։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։