Սիմեոնեն հնարավոր է գլխավորի իտալական գրանդը


12:41 , 20 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Ինտերը» պատրաստ է պայմանագիր կնքել մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, եթե նա հեռանա «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։

Աղբյուրը գրում է, որ «Ինտերի» ղեկավարությունը կարող է պայմանագիր կնքել Դիեգո Սիմեոնեի հետ։ Կողմերի միջև միշտ շփում է եղել։ Միլանյան ակումբը վերահսկում է իրավիճակը։

Նշվում է նաև, որ Իսպանիայում կարծում են, որ Սիմեոնեի դարաշրջանը «Ատլետիկոյում» մոտենում է ավարտին։ Մամուլում ավելի ու ավելի շատ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Դիեգոն կդադարեցնի համագործակցությունը մադրիդյան ակումբի հետ։