Շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են 2 Mercedes-ը, Hyundai-ն, Kia-ն ու Opel-ը


23:16 , 15 հոկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի