Կարագերը նշել է իր կարծիքով պատմության լավագույն մարզիկներին


15:26 , 12 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է իր կարծիքով պատմության լավագույն մարզիկներին։

«Նրանցից մեկը Ուսեյն Բոլտն է: Ես տեսա նրա անհավանական հաղթանակները 100 մ և 200 մ վազքում: Իմ ցուցակում կավելացնեմ նաև Մեյվեզերին։ Ֆլոյդը միշտ հաղթել է բոլորին՝ չկրելով ոչ մի պարտություն։

Լավագույն եռյակում կներառեի նաև Ռոննի Օ’Սալիվանին (սնուկեր)։ Նրա խաղը պարզապես շունչը կտրող է:

Նա լավ է խաղում երկու ձեռքերով: Ձախ ձեռքով սնուկեր խաղալը պարզապես հրաշալի է»,- մեջբերում է Կարագերին Metro-ն: