Ուկրաինայում զանգվածային հրթիռակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 մարդ վիրավոր է


11:20 , 11 հոկտեմբեր, 2022

Երեկ Ուկրաինայում զանգվածային հրթիռակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 մարդ վիրավոր է, հաղորդում է  Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

12 շրջաններում եւ Կիեւում ավելի քան 30 հրդեհ է բռնկվել, որոնք վերացվել են արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից։

Կիեւի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի եւ Խմելնիցկու շրջանների 301 բնակավայրերում հոսանքազրկումները շարունակվում են։