«Նկարահանումներից մեկի ժամանակ Արվինը պնդեց, որ պետք է սուզվեմ և լվանամ նավը ներքևից». Էվա Խաչատրյանը՝ Կարիբյան կղզու արկածների, հիշողությունների և դժվարությունների մասին


13:13 , 11 հոկտեմբեր, 2022

Tert.amLife-ը գրում է

Օրեր առաջ մեկնարկել է «Ծովը հայերեն» նախագիծը, որի շրջանակներում դերասանուհի Էվա Խաչատրյանը մեկ ամիս շարունակ ապրել է նավի վրա՝ ճամփորդելով և ուսումնասիրելով տարբեր կղզիներ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նկարահանումների ընթացքի, դժվարությունների և ստացած էմոցիաների մասին:

«Քննարկումների վերջնարդյունքում որպես առանցքային կերպար ընտրվել եմ ես, բայց կարևոր էր նավաստիի՝ Արվինի հետ աշխատանքը և հասկանալը՝ կկարողանա՞նք մենք համագործակցել ողջ նախագծի շրջանակներում․ ինչպես արդեն պարզ դարձավ, աշխատանքը ստացված էր: Նախապատրաստական աշխատանքները եղել են երկարատև գործընթաց, հասանք դժվարություններով, բայց ամեն բան լավ է»,- ասաց Էվա Խաչատրյանը:

Մեկ ամիս շարունակ դերասանուհին և նավաստի Արվին Հաղնազարյանը առագաստանավով բացահայտել են Կարիբյան ծովի գաղտնիքները:

«Նավի վրա ապրելն ինձ համար եղել է հաճույք, և երջանկություն էր այս մեկ ամիսն ինձ համար: Ես հայտնվել եմ լիովին այլ աշխարհում՝ գիտակցելով, որ գուցե այս նախագծի բացակայության պարագայում ես չունենայի նման փորձ: Նոր էմոցիաներ, հուշեր և տպավորություներ»,- նշեց նա:

Էվա Խաչատրյանը նաև նշեց նկարահանումների ամենաբարդ տեսարանի և դեպքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: