Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում. Լիտվայի ԱԳՆ


20:45 , 7 հոկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում, գաղափարը առաջին անգամ ԵՄ-ում հնչեցրել են Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի ԱԳՆ ղեկավարները հունիսին: Այս մասին հայտնում է Լիտվայի ԱԳՆ-ն՝ Թվիթերում։

«Եթե ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում երկարատև լինի, ապա դա նշանակալի քայլ կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է գրառման մեջ: