Արևմուտքը Հայաստանին ՌԴ-ից պոկելու համար Ադրբեջանին է նվիրում Արցախն ամբողջությամբ


19:43 , 7 հոկտեմբեր, 2022

Արևմտյան պլանի ողջ պերճանքն ու թշվառությունը
Այս պահին տրիվյալ է մի բան. Արևմուտքը Հայաստանին ՌԴ-ից պոկելու համար Ադրբեջանին է նվիրում Արցախն ամբողջությամբ և դեռ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու միջանցքի ճակատագիրը: Սա է աշխարհաքաղաքական շրջադարձի արդյունքը՝ Արցախ առանց հայերի ու Արցախ Ադրբեջանի կազմում: էն «պուպուշ դիմոքրըսին» գալիս ա էս աստիճանի հողային զիջման պարտադրանքով ու ստեղ ոչ մի կապ չունեն էն «քխ ռուսները»:
Կարող ենք ֆիքսել, որ էդքան ռուսական կողմին անեծքներ, լուտանքներ, մեղադրանքներ նետած քաղաքական միջավայրում հավաքական Արևմուտքի առաջարկած, կամ պարտադրած լուծումը Հայաստանին՝ նվազագույնը ամբողջական հրաժարում Արցախից, կամ Արցախը Ադրբեջանին նվիրելը որևէ կերպ անգամ քննադատության չարժանացավ: