Աշխատավարձս ամսական 1000 եվրոյից էլ քիչ է. Մոլդովայի նախագահը «բողոքել» է երկրի աղքատությունից


19:13 , 7 հոկտեմբեր, 2022
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է՝ որքան եկամուտ է ստանում ամսական։ Այս մասին նա խոսել է The Washington Post-ին տված հարցազրույցում։

«Իմ աշխատավարձն ամսական 1000 եվրոյից էլ քիչ է։ Երկիրն աղքատ է»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ իր նպատակը Մոլդովայում իրավիճակ փոխելն է:

Երկրի ղեկավարը նաև  խոստովանել է, որ չի ապրում նախագահական նստավայրում, քանի որ չի ցանկանում «մարդկանց փողերը ծախսել» իր կարիքները հոգալու համար։ Նրա խոսքով՝ ինքն ապրում է իր բնակարանում և վճարում է էլեկտրաէներգիայի վարձերը։ Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նման գործողությունները զոհողություն չի համարում։