ՄՅՈւ–ն ցանկանում է ձեռք բերել Զալցբուրգի կիսապաշտպանին


18:09 , 7 հոկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Զալցբուրգի» հեռանկարային կիսապաշտպան Նոա Օկաֆորին: Այս մասին հայտնում է Todofichajes ռեսուրսը։

Օկաֆորի պայմանագիրը Զալցբուրգի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ըստ աղբյուրի՝ ավստրիացիները ցանկանում են դրա վաճառքից վաստակել առնվազն 25 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Օկաֆորն Ավստրիայի առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում։ Նա ունի 5 գոլ և մեկ գոլային փոխանցում։