Գռզոն հասավ իր նպատակին


15:13 , 7 հոկտեմբեր, 2022
Դատելով ամենայնից՝ Գռզոյին հաջողվել է վերջնականապես «Փեթակի» սևը տալ. այսօրվանից առևտրի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: ԱԻՆ աշխատակիցները փեթակի առևտրականներին հենց առավոտը գուժել են, որ կա որոշում՝ անժամկետս փակելու «Փեթակը»: Այս բոթն առևտրականների մոտ առաջացրել է լուրջ բողոքներ, ու նրանք որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել հենց Կառավարության շենքի դիմաց:

Փաստորեն՝ Գռզոն՝ այս ողջ պատմության ու ողբերգության գլխավոր շահառուն, հասավ իր նպատակին, և «Սուրմալուի» ողբերգությունը դարձավ առիթ՝ փաստացի կասեցնելու ոչ միայն վերջինիս գործունեությունը, այլև՝ Փեթակի՝ Գռզոյի «Երևանի» մրցակից առևտրի կենտրոնների, որի արդյունքում Գռզոյի գրպաններն այսուհետ կսկսեն է՛լ ավելի մեծ թափով լցվել ոսկով:

Իհարկե, գռզոյականները կարող են պնդել, որ ոչ մի կապ չունի իրենց շեֆը «Փեթակը» փակելու որոշման հետ, ու Գռզոն, ազնիվ, հավասար մրցակցության ջատագով է, բայց փաստն այն է, որ միակ կողմը, որը շահած է դուրս գալու այս ողջ պատմությունից, հենց Նիկոլի սրտի օլիգարխն է:

Պատահականությո՞ւն է, չհավատա՛ք…