Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր և վիրավորներ չկան․ ՊՆ խոսնակը՝ Կուտականի ուղղությամբ կրակոցների մասին


13:25 , 7 հոկտեմբեր, 2022

Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի, այս պահին փոխհրաձգություն չկա։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։

«Այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,–ասաց Թորոսյանը։