Հայաստանի հետ սահմանը կբացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո․ Էրդողան


12:40 , 7 հոկտեմբեր, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։

Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։

«Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,-ասել է նա։