Ըստ Սյամոյի՝ ինքն Աննային տեսել է շատ հպանցիկ ու կարող է գլխով երաշխավորել, որ Աննան ոչ մեկի հետ չի խոսել. Աննան ֆրոնտ չի ղեկավարել


18:48 , 6 հոկտեմբեր, 2022

Սյամո+Աննա=սեր

Սյամոն հոկտեբերի 5-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպում-հավաքին լվացել է Հակոբյան Աննայի երեսը՝ կին, որի հանդեպ, ասում են, «Իժոն» «հարթ չի շնչում»:

Մասնավորապես՝ Սյամոն մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ Աննան ու ինքը միասին են եղել բունկերում՝ դիտելով մարտական գործողությունները: Իսկ երբ կոնկրետ Մովսես Հակոբյանը, տեսնելով այդ տեսարանը, կոչ է արել Աննային լքել բունկերը, դրանից շատ չանցած ՝ զանգ է եկել, ու գեներալը հրավիրվել է Երևան՝ նախատվելու:

Ըստ Սյամոյի՝ ինքն Աննային տեսել է շատ հպանցիկ ու կարող է գլխով երաշխավորել, որ Աննան ոչ մեկի հետ չի խոսել.Աննան ֆրոնտ չի ղեկավարել: «Ուրիշ բաներ էլ են ասում, թե հեն ա մի զապիս ունենք՝ Բաբայանն է, մեկ էլ Աննան՝ իրար հետ հյուրանոցում, հես ա տեսեք ինչ կոմպրոմատ ենք գցելու… ինչ սուտ ասես, հորինում են, ինչի՞ մասին ենք խոսում»,-ասել է Սյամոն՝ հերքելով իր՝ նիկոլակական լինելու մասին լուրերը:

Չափազանց հետաքրքիր տեսարանի ենք ականատես դառնում՝տեսնելով, թե ինչպես է Սյամոն իր սիրելիին փրկում: Փրկում է ամոթից, պետական դավաճան համարվելուց, փրկում է Նիկոլի խանդոտ ճղճղոցներից, Աննայի ընտանիքն է փրկում, որ երեխաները լիարժեք ընտանքիում մեծանան՝ խուսափելով ցմահ վարկաբեկումից:

Ինչ խոսք՝ դոնժուան Սյամոն նվիրված տղամարդ է՝ իր սիրելիին, որ երբեք չի փորձելու իքնահաստատվել Աննայի պատվի հաշվին: Իսկական տղամարդը հենց այդպիսին է լինում, երբեք այլոց մոտ չի հպարտանում իր սեքսուալ արկածներով հատկապես այն դեպքում, երբ այդ արկածի օբյեկտը մի ողջ վարչապետի տիկին է լինում:

Իսկ իրականությունն այն է,որ թե՛ Սյամոն ու Աննան ու թե՛ վերջինիս ամուսինը նույն վիշապի տարբեր գլուխներն են՝ երկուսը՝ որձ, մեկը՝ էգ, ու անկախ այն բանից, թե այս գլուխներից ով ում է դոմփում կամ հատկապես որտեղ, դրանից դառն իրականությունը չի փոխվում. Արցախն է՛լ չկա, է՛լ ո՞ւմ է պետք՝ ով ում հետ ինչեր է արել հյուրանոցում: