Սյամոն Անդոնին մատնեց


16:10 , 6 հոկտեմբեր, 2022
Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում կայացած հանդիպում-հանրահավաքի ժամանակ Սյամոն բավական հետաքրքիր հայտարարոթյուններ է արել՝ բնութագրող Անդոնի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի բնույթն ու նպատակները:

Մասնավորապես՝ փորձելով հիմնավորել, թե հատկապես ինչու ինքն այդպես էլ մաս չկազմեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, Սյամոն ասել է.« Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:

Ի՞նչ է սա նշանակում: Սյամոյի խոսքերից հետևում է, որ նրան նախապես ինչ-որ պատվերներ են իջեցվել, որոնք պետք է «կամանդույուշին» կատարեր, սպասարկեր ինչ-որ մարդկանց շահեր (դժվար չէ կռահել՝ հատկապես ում): Սա նշանակում է, որ Սյամոն խոստովանում է, որ Անդոնի հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե օբյեկտիվ իրականությունը «ջրի երես դուրս բերելու», այլ կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու՝ մի բան, որին, ըստ Սյամոյի, ինքը չի գնացել:

Թե ինչու չի համաձայնվել Սյամոն, իհարկե, խոսակցության այլ թեմա է (միամտություն կլինի կարծելը, թե նրա այդ դիրքորոշումը պայմանավորված է եղել ճշմարտության հանդեպ սիրով), բայց միայն այն, որ նա փաստացի մատնել է Անդոնի իրական ծրագրերն ու նպատակները, բավական արժեքավոր են դարձնում նրա յուրատեսակ ինքնախոստովանությունը՝ ևս մեկ անգամ հաստատելով այս իշխանությունների տմարդի էությունը: